Պետական ղեկավարը հանրահավաքի հարթակից հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու մասին
Վանաձորում մայիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխող կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տվել իրավապահ մարմիններին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու և ընթացք տալու մասին։ Այս հայտարարությունը, որը հնչեցվել է հանրային հարթակից, իշխանության կողմից քաղաքական հակառակորդին ճնշելու նոր մակարդակ է ներկայացնում։ Իրավապահ մարմիններին անօրինական ցուցումներ տալը, հատկապես քաղաքական մրցակցի […]