Մեր հայրենակիցների հետ ծավալուն քննարկումների արդյունքում մշակված «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեջ Գյումրին զբաղեցնում է առանձնահատուկ, կենտրոնական տեղ։ Քաղաքի զարգացման համար մենք առաջարկում ենք համակարգված, բազմակողմանի մոտեցում՝ այն վերածելով Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության, տեխնոլոգիաների և մշակութային տուրիզմի հյուսիսային հանգույցի։

Գյումրին, որպես մեր երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն կենտրոն, ունի խնդիրներ, որոնք համապետական նշանակություն են կրում։ Հետևաբար, դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ ակտիվորեն աջակցելով տեղական ինքնակառավարման մարմիններին։

Մեր առաջարկած ծրագրի հիմքում ընկած են յոթ հիմնական նախագծեր, որոնք ուղղված են Գյումրու ներուժի լիարժեք իրականացմանը։

1. Գյումրի՝ Հայաստանի հյուսիսային դարպաս

Գյումրին պետք է ընկալվի որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս»։ Այս տեսլականի իրագործումը Շիրակի աշխարհագրական դիրքը կվերածի երկարաժամկետ տնտեսական առավելության։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը․

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում։ Բավարար բեռնաթափանցիկություն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտել Բավրա-Գյումրի ճանապարհի շինարարությունը։
Սահմանային ենթակառուցվածքների արդիականացում։ Պետք է իրականացվեն համապարփակ ներդրումներ՝ ապահովելով սահմանային ցուցակետերի արդյունավետ և ժամանակակից աշխատանք։
Լոգիստիկ ուղղության զարգացում։ Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը կամրապնդի տարածաշրջանի տնտեսական կապերը։
Աշխատատեղերի ստեղծում։ Պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը կապահովի տեղական բնակչության զբաղվածությունը։
Տրանսպորտային հանգույցի ամրապնդում։ Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապի ամրապնդումը կօգնի քաղաքին դառնալ տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի կարևոր կենտրոն։

2. Արդյունաբերական մայրաքաղաք

Գյումրին ունի բազմաթիվ առավելություններ՝ վերածվելու Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաք։ Այս նպատակը հասնելու համար պետք է գործարկել Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ ապահովելով այն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։ Գյումրին կարող է դառնալ նաև ժամանակակից նորաձևության կենտրոն և ինժեներական քաղաք՝ համալրելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը տեղական կադրերով։

3. Փոքր և միջին բիզնեսի քաղաք

Այս նախագծի էությունը ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (և Շիրակում ընդհանուր առմամբ) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։ Սա ենթադրում է պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում, բոլոր հիմնական բանկերի ներկայություն, աջակցություն նորարարական բիզնեսին, ծառայությունների ոլորտի գործունեության խթանում, արդյունաբերության ոլորտի խրախուսում, ստեղծագործական ոլորտների զարգացում և «Made in Gyumri» ապրանքանիշի կայացում։

4. Հայաստանի մարզական մայրաքաղաք

Գյումրին պետք է դառնա միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։ Պետության կողմից պետք է իրականացվեն միջոցառումներ՝ երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում, բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ, մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում, ինչպես նաև ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում։

5. Առողջ քաղաքի մոդել

Գյումրին պետք է դառնա Հայաստանի առաջին քաղաքը՝ առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում։ Սա ենթադրում է պետական համապարփակ ծրագիր՝ ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ քաղաքային միջավայրի ստեղծմանը։

6. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք

Գյումրու պատմական ինքնությունը պետք է համատեղվի ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ։ Սա ենթադրում է պետական աջակցություն՝ պատմական թաղամասերի պահպանմանը, փառատոնների և տոնավաճառների կանոնավոր օրացույցի ստեղծմանը, թատերական և համերգային կյանքի խթանմանը, արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացմանը և երիտասարդության ներգրավվածությանը մշակութային նախագծերում։

Այս նախագծերի համակարգված իրականացումը ոչ միայն կբերի հրատապ հարցերի մի մասի անմիջական