Հայաստանի ընտրական պատմության մեջ տեղի ունեցավ նախադեպ չունեցող իրադարձություն։ Գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ կհրապարակի ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ պետք է գործ հարուցվի ԱԱԾ-ի կողմից։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցվեց Անդրանիկ Թևանյանի անունը։
Սա իրավական պրակտիկայի տեսանկյունից ոչ միայն աբսուրդ է, այլև նախադեպ չունեցող վարքագիծ։ Իրավապահ մարմիններին ուղիղ հանձնարարություն տալը՝ գործ հարուցել ընդդիմադիր թեկնածուի հանդեպ, գերազանցում է լիազորությունները և խախտում է իրավական նորմերը։
Անդրանիկ Թևանյանի գործունեությունը միշտ բնորոշվել է թափանցիկությամբ և սկզբունքայնությամբ։ Նրա քայլերը միշտ եղել են հանրության աչքի առջև։
Այս գործողությունները գնահատվում են որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։ Իշխանությունները, տեսնելով սեփական վարկանիշի անկումը, փորձում են ուժային մեթոդներով միջամտել ընտրական գործընթացներին, ինչը հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնավարման ընթացքում կարգելվել են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր մասշտաբների հանցագործություններով մեղադրվելով։ Շատ դեպքերում մեղադրյալները հետագայում արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։
Այս հայտարարությունների իրական արժեքը և պատճառները հանրությանը շատ լավ հայտնի են։ Ցանկացած զարգացման պարագայում մեր թիմակցի կողքին կլինենք։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական ճնշումներից, ԲՀԿ-ն վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը՝ հասարակության հետ ուղիղ երկխոսությունն ու ծրագրային քննարկումները դարձնելով առաջնահերթություն։
Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։ Սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։
Մայիսի 12-ին, առավոտյան 5 անց 40-ի սահմաններում բնակելի շենքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու անձիք ուժի գործադրմամբ բացում դուռը, հետո փակում այն և հեռանում դեպքի վայրից։
Այս գործողությունները հակասում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ոգուն։
Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ նա խորհրդարանական ընտրություններին պարտվում է և, այդ իսկ պատճառով, դիմում է իր հիմնական ընդդիմախոսների դեմ ռեպրեսիաների մեթոդին։