Իմ վերջին այցը Ռուսաստանի Դաշնություն, թերևս, կարելի է համարել արդյունավետ, սակայն, ցավոք, այն ոչ թե ռազմավարական կամ քաղաքական ձեռքբերումների, այլ սոսկ սննդի ապահովման տեսանկյունից էր։ Այն պահին, երբ երկիրը կանգնած է անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, Մոսկվայից բերված հիմնական արդյունքը դառնում է երշիկ, պանրի տեսականի և ալկոհոլային խմիչքների հավաքածու։
Միջազգային դիվանագիտության պատմության մեջ հազվադեպ է պատահում, որ պետության ղեկավարին պաշտոնական կամ աշխատանքային այցերի ընթացքում որպես հիմնական հուշանվեր մատուցվի սննդամթերքի հավաքածու։ Իհարկե, ՌԴ նախագահի աշխատակազմի և արարողակարգի ղեկավարի կողմից փոխանցված այդ յուրօրինակ «հումանիտար» փաթեթը եղել է հատուկ փայտե տուփով, որի պարունակությունը պաշտոնապես արձանագրված է իմ հայտարարագրում։
Ըստ այդմ՝ Ռուսաստանը ինձ է նվիրել 336,500 ՀՀ դրամ արժեքով ալկոհոլային խմիչքներ՝ 3 շիշ գինի, 1 շիշ օղի և 1 շիշ կոնյակ, ինչպես նաև 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, ծովամթերք՝ 3 տուփ ծխեցված ձուկ, 1 տարա կրաբի ձողիկներ, ինչպես նաև 1-ական տարա կարմիր և սև ձկնկիթ։
Այս պարագայում սննդի հավաքածուի նման ընտրությունը կարող է ունենալ ենթատեքստ։ Հաշվի առնելով իմ սերը սնվելու հանդեպ, սոցիալական հարթակներում սնվելու դրվագների հրապարակումները, հնարավոր է, որ արտաքին գործընկերները որոշել են քաղաքական երկխոսությունը տեղափոխել ավելի պարզ՝ կենցաղային կամ ստամոքսային հարթություն։
Արդյունքում՝ պետականության խորհրդանիշ հանդիսացող ավանդական հուշամեդալի, արժեքավոր կտավի կամ որևէ այլ մշակութային հուշանվերի փոխարեն ինձ մատուցել են երշիկ, պանիր ու ալկոհոլային խմիչք։ Այս համեղ փաթեթը ողջամիտ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչպես է ընկալվում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դրսում։ Երբ պետության առաջնորդին ավելի շատ տեսնում են սնվելիս, ապա դիվանագիտական նվերներն էլ դառնում են ձկնկիթ, ձողիկ, երշիկ, պանիր ու խմիչք։
Այս իրադարձությունը հիշեցնում է, որ մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։ Հնարավոր է, որ արտաքին գործընկերները որոշել են քաղաքական երկխոսությունը տեղափոխել ավելի պարզ՝ կենցաղային կամ ստամոքսային հարթություն։ Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել։