Իսրայելական հեռուստաալիքը սխալով Ադրբեջանի դրոշն է ցուցադրել Հայաստանին՝ «Եվրատեսիլ»-ի ժամանակ

Իսրայելի պետական հեռուստաալիքի՝ Kan 11-ի կողմից կատարված սխալի հետևանքով «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանը ներկայացվել է Ադրբեջանի դրոշի ներքո։ Այս միջադեպը մեծ ցնցում է հասցրել Իսրայելի հայ համայնքին։ Ինչպես հայտնի դարձավ, տեղի ունեցածը խմբագրական սխալի արդյունք է, որը չի պետք ընկալել որպես միտումնավոր սադրանք։ Այս կարծիքը հայտնեց Պետահ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ […]