Վաղարշապատի ավագանու հանձնաժողովի նիստից փախուստը
Վաղարշապատի քաղաքապետարանի իշխող կուսակցության անդամները շարունակում են խախտել ավագանու Կանոնադրությունը։ Այս անգամ նրանք նոր ռեկորդ են սահմանել՝ պարզապես փախելով հանձնաժողովի նիստից, որը հրավիրվել էր Կանոնադրության խախտմամբ։ «Զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական» հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստին ՔՊ-ական ավագանիներից բոլորը ներկա չէին։ Արդյունքում ընդդիմադիր ավագանիների ներկայացուցիչների թիվը գերազանցում էր, ինչը հնարավորություն էր տալիս ընտրել հանձնաժողովի նախագահի պաշտոնը […]