Այսօր, վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 07:30-ին, դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն։

Ինչպես հայտնի է, Մարտուն Գրիգորյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ։ Նախորդ օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզում։

Նշանակալի է, որ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ունի մեծ ընտրազանգված, ինչը վկայում են նաեւ Գյումրու քաղաքապետարանի արտահերթ ընտրությունների արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվել է, եւ ընդդիմադիր ուժերը միավորվելով հաջողվել են ստանձնել Գյումրու կառավարումը։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Մարտուն Գրիգորյանի թիմից մեկ անդամի նկատմամբ արդեն ձերբակալելու որոշում է կայացվել։ ԱԱԾ-ի աշխատակիցները ներկայացել են «Մայր Հայաստան»-ի գրասենյակում։ Քննչական գործողությունները սկսելուց առաջ փորձում էին խլել հեռախոսը՝ թույլ չտալով նկարահանել։