Բանակցությունների մասին տեղեկատվությունը՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի մասին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, թե իբրև բանակցություններ են ընթանում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի և ավագանու անդամ Մարտուն Գրիգորյանի միջև, որոնք համատեղ ուժերով պետք է համոզեն Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին հրաժարվել իր մանդատից և պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրվի Մարտուն Գրիգորյանի որդին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նմանատիպ քննարկում գոյություն չունի։ — […]