Օմանում գեղեցկության մրցույթից որակազրկվեցին 20 ուղտ՝ կոսմետիկ միջամտությունների պատճառով
Օմանում ընթացող «Camel Beauty Show Festival 2026» փառատոնի ժամանակ 20 ուղտ որակազրկվեցին գեղեցկության մրցույթից։ Այս որոշումը կայացվել է անասնաբուժական տեսուչների կողմից հայտնաբերված կոսմետիկ միջամտությունների փաստի կապակցությամբ։ Հայտնի է, որ ուղտերի շուրթերին ներարկվել էր հիալուրոնաթթու՝ դրանց ծավալը մեծացնելու նպատակով։ Բացի այդ, դերմալ ֆիլլերներն ու սիլիկոնն օգտագործվել էին ուղտերի քթի ավելի վեհաշուք և արտահայտիչ պրոֆիլ ստանալու համար։ […]