Ռուսաստանը չի համարում վտանգավոր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի այնպիսի դաշինքներ, որոնք կարող են ռազմավարականորեն վնասել Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք ելնում ենք այն դրույթից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում կամ կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, […]