Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Նիստից դուրս» շարքի հյուրի որպեսզի նշել է, որ իր ամենամեծ քննադատը նրա ամուսինն է։ Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ պատգամավորի տարեկան եկամուտների հայտարարագրից անհետացել է ամուսնու մասին տողը։
Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ պաշտոնատար անձի ընտանիքի անդամների շարքում պետք է նշվեն նրա ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության տակ գտնվող անձը և համատեղ բնակվող չափահաս անձը։ Օրենքի համաձայն՝ համատեղ բնակվող է համարվում այն անձը, ով պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվում է։
Այսպիսով, օրենքի պահանջներին համաձայն՝ պատգամավորը պարտավոր է հայտարարագրում նշել իր ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։ Սակայն Ջուլհակյանի հայտարարագրում համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանը, բացակայում է։
Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։ Իր հերթին, ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։
Ավելի մանրամասն՝ Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։ Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։ Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները։