Եպիսկոպոսաց հավաքը մեկնարկեց Ավստրիայում

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Հավաքի մասնակիցները նախ իրենց օրը սկսեցին Արևագալի ժամերգությամբ։ Հոգևոր խորհրդածություններից և աղոթական առանձնացումներից հետո հետմիջօրեին տեղի ունեցավ հավաքի պաշտոնական բացումը։ Բացման արարողության ընթացքում ժողովականներին իրենց […]