Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակչությունը հեռացել է ադրբեջանական վերահսկողության շրջանից
Սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Վերին Շորժա համայնքների բնակիչների մի մասը ստիպված է եղել լքել իրենց տները։ Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս պահին համայնքի բնակիչներից ոչ ոք չի բնակվում Ներքին Շորժայում։ Բոլորը գտնվում են Վարդենիսում։ Նա նշեց, որ երբ գարունը բացվի, մարդիկ կվերադառնան […]