Շիրակի թեմի Սբ Յոթվերք եկեղեցին՝ աստվածամարտների թիրախ
Ի պատասխան ստացված տեղեկությունների՝ ցնցող է իմ ականջներին հասածը։ Տիրադավների խմբակը, իրենց ղեկավարի հրահանգներով և կամակատար ուժային կառույցների օգտագործմամբ, անհամաչափ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի օրը բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին։ Նրանց նպատակը ոչ միայն ապօրինաբար տիրանալ թեմի Մայր եկեղեցուն է, այլև պղծել մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը, որոնք հանգչում են այդ սրբազան վայրում։ […]