Կատարի մայրաքաղաքում հայ մարտիկը դարձավ UFC-ի չեմպիոնական տիտղոսի հավակնորդ
Այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող UFC-ի մրցաշարում տեղի ունեցավ հայկական սպորտի պատմության մեջ նշանակալի իրադարձություն։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հաղթեց իր նորզելանդական մրցակից Դեն Հուքերին։ Այս հաղթանակի արդյունքում Արման Ծառուկյանը պաշտոնապես դարձավ UFC-ի չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։ Այս հաջողությունը հայկական սպորտի համար մեծ հպարտություն է և հավելյալ խթան՝ հետագա հաջողությունների համար։