Վաղարշապատի ավագանու ընտրություններ. Քաղաքական դաշտի վերջնական հաշվարկ

Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 1 դաշինք և 8 կուսակցություն։ Սակայն, դատելով իրավիճակից, հիմնական քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն 6 ուժերի միջև։ Իրականում, 9 ուժերից 3-ը ակնհայտ հետնապահներ են և ընտրություններին մասնակցում են անհասկանալի մոտիվացիայով։ Նրանց դերը կլինի ավելի շուտ ցուցադրական, քան ռեալ մրցակից լինելու։ […]

Ամերիաբանկը հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթի մասին

Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթի մասին, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար։ Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։ Լավագույն 200 մասնակիցը 4 ամիս շարունակ կստանա ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում։ […]