Գյումրիի քաղաքացիները պահանջում են ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաքի կարգավիճակ
Գյումրիում արդեն 10 օր է, ինչ ընթանում է ստորագրահավաք, որի նպատակն է Գյումրիի ավագանուն ուղերձ հղել՝ պահանջելով քաղաքին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կարգավիճակ և հարկային արտոնյալ ռեժիմ։ Նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետի հավակնորդներից մեկը՝ Կարեն Սիմոնյանն է։ Ստորագրահավաքի մասին ուղերձը, որը հավաքագրված ստորագրություններով կներկայացվի ավագանու օրակարգում, պահանջում է, որ նորընտիր ավագանին առաջարկ–պահանջով հանդես գա ԱՏԳ-ի և ազատ […]