ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից։ Այս տվյալը ստացվել է Սոցիալական պաշտպանության նախարարությանը ուղարկված գրավոր հարցման արդյունքում։
Այսպիսով, փաստացի, նախարարի պաշտոնավարման առաջին ամիսներին ավելի քան հազար ընտանիք դուրս է մղվել սոցիալական աջակցության համակարգից։
Հակադրությունը նկատելի է այն իրողության հետ, որ նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում և ՀՀ մյուս 8 մարզերում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների ընդհանուր թիվն ավելացել է ընդամենը 17-ով։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակում է մեր երկրի սոցիալական-տնտեսական վիճակին վերաբերող տվյալներ, որոնցից առավել ուշագրավն են աղքատության մակարդակը (21.7 տոկոս) և ծայրահեղ աղքատության մակարդակը (0.6 տոկոս)։
Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված սահմանային միավորից։ Այս տարվա համար այդ միավորը կազմում է 28.00-ը։