Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) վարչությունը, որն այսօր ընտրացուցակի թեկնածու է դարձնում մեկ այլ անձի, որի անունը կապվում է բազմաթիվ խնդրալից պատմությունների հետ, նույնիսկ մերժել է Ազգային Ժողովի պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին և Հայկ Ցիրունյանին։

Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ-ի շարքերում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։

Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի խաղադաշտում իջեցրել մեքենայից միայն 7-8 տարեկան երեխայի, որը քննադատել էր Նիկոլ Փաշինյանին՝ որպես արցախցի։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա»,- զայրացած ասում է Թորոսյանը։

Սրան հաջորդում են ուղիղ սպառնալիքները։ Պաշտոնյան տեսանյութում խոստանում է, որ կզբաղվի երեխայի ծնողների աշխատանքով և «նման մարդկանց դուրս է շպրտելու համակարգից»։

Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքները ինքնին խնդիր են։

Իրավապահ մարմինները, սակայն, չեն կարողանում լուծել այս խնդիրը։ Քննչական կոմիտեն նրան ներգրավել է որպես մեղադրյալ գործով, բայց արդյունք չկա։ Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։

Այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։

Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է, որ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածուներ։ Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար։

Մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը։

Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր։ Մանիպուլյացիայի զոհ դարձած այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր են լրացրել, սակայն հարկադիրում պարտք են ունեցել, ավտոմատ խոստացված 100 հազար դրամը բռնագանձվել է։

Այս աժիոտաժը խլրտոց է գցել պետական ապարատի ստորին օղակներում, որոնք զրկված են այս պետական կաշառքից օգտվելու հնարավորությունից։

Հայաստանի պետական պարտքի խայտառակ մեծացումը վերջին տարիներին դարձել է տնտեսության առանցքային խնդիրներից մեկը, որը ոչ միայն ֆինանսական ճնշում է ստեղծում, այլև լրջորեն սպառնում է երկրի տնտեսական անկայունությանը և ապագա զարգացման հեռանկարներին։