Վաղարշապատ համայնքում Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության իշխանության գալուց հետո իրականացված առաջին որոշումներից մեկը եղել է համայնքի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Ավագանու նիստի ընթացքում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով՝ 590.000 դրամից դառնալով 710.000 դրամ։ ՔՊ-ականները, օգտվելով Տեղական ինքնակառավարման օրենքով նախատեսված հնարավորությունից, աշխատավարձը բարձրացրել են թույլատրելի առավելագույն շեմի չափով։
Այսպիսով, 20%-ով բարձրացվել են նաև Արգիշտի Մեխակյանի տեղակալների և խորհրդականների աշխատավարձերը։ Իսկ ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են միջինում 4-5%։ Պահակների և հավաքարարների աշխատավարձերը, սակայն, փոփոխության ենթարկվել են։
Համայնքի բյուջեի կողմից նախատեսված պարգևավճարների գումարը 2026 թվականի համար կազմում է 232 միլիոն դրամ։
Ավագանու նիստի ընթացքում ընդունվել է նաև որոշում, որով բարձրացվել է համայնքապատկան մանկապարտեզների երկարօրյաների վարձը՝ 12.000 դրամից դառնալով 15.000 դրամ։
Համայնքի ղեկավարության կողմից նախաձեռնվել է նաև մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծը, որը ներկայացվել է ավագանու հաստատմանը։