Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետներին․․․

Վերջին երեք տարիներին Հայաստանի կառավարությունը ավելի քան 200 ընկերության մաքսային արտոնություններ է տրամադրել։ Նույն ժամանակահատվածում այդ ընկերությունների սեփականատերերը կամ նրանց հետ փոխկապակցված անձինք շուրջ 110 միլիոն դրամ նվիրատվություն են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» հիմնադրամին։

Այս տեղեկությունները հրապարակվել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջում։

Մալխասյանը նաև նշել է, որ ավելի վաղ, ձյուն մաքրելու փոխարեն, որոշ մարմիններ ավազ են շաղ տվել, ինչի արդյունքում ավազը խառնվել է հալվող ձյանն ու դարձել թանձր ցեխ։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը, որը ղեկավարում է Արգիշտի Մեխակյանը, մերժել է նրանց նախագիծը ընդգրկել օրակարգում։

Մալխասյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը ութ տարի ղեկավարող իշխանության ամենամեծ վնասը բարոյականության քայքայումն է։