Հաջորդ իշխանության հավակնորդների հաջողությունը կախված է միայն մեկ բանից՝ նրանց ծրագրի ճշգրտությունից և հասարակությանը դիմելու ճիշտ ձևակերպումից։
Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդունել, որ 2018 թվականից հետո ոչ միայն Հայաստանը, այլև մեր տարածաշրջանը և աշխարհը փոխվել են անճանաչելի կերպով։ Այս փաստի վրա հիմնվելով՝ հաջորդ իշխանության հավակնորդները պետք է առաջնային նպատակ դնեն երկրի հետպատերազմյան վերականգնումը։
Պետք է հասարակությանը բացատրել ընտրության իսկական էությունը։ Խոսքը ոչ թե պարտադիր պարտքի մասին է, այլ ընտրության մասին։ Ընտրություն՝ ո՞վ կառավարի երկիրը, ո՞վ կլուծի առջև մնացած խնդիրները, ո՞վ կապահովի մեր երեխաների ապագան։ Եթե մթնոլորտը փոխվի և մարդիկ սկսեն ընտրությանը տեսնել ոչ թե պարտադիր պարտք, այլ իրենց ապագայի համար կատարված քայլ, ապա հաջողության հիմքը կդրված լինի։
Այս համատեքստում անհրաժեշտ է նաև հասկանալու, որ աշխարհը մտնում է մի նոր փուլ, որտեղ միջազգային հարաբերությունները կառավարվում են ուժի օրենքով։ Որտեղ «հատուկ օպերացիաներ» անցկացնելու հնարավորություն ունեցողները կարող են ակնթարթային կերպով փոխել աշխարաքաղաքական քարտեզը։ Այս իրողությունը պետք է հասկանալի դարձնել հասարակությանը, որպեսզի նրանք գիտակցեն, թե ինչքան կարևոր է ներքին համերաշխությունը և համակեցությունը։
Հաջորդ իշխանության հավակնորդների առաքելությունը պետք է լինի ոչ թե հրահրակային, այլ կոնկրետ և ազնիվ։ Նրանք պետք է ոսկերչական ճշգրտությամբ հանեն Հայաստանը գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարեն այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը, վերջ դնեն ներքին պառակտմանը և սկսեն երկրի վերականգնումը՝ հիմնված ներքին համերաշխության և նոր կանոնների վրա։
Եթե մենք ճիշտ գնահատենք այն վտանգավոր իրողությունը, որ հասարակության մոտ 60 տոկոսը դեռ չի որոշել իր դիրքորոշումը, ապա կհասկանանք, որ խնդիրը ոչ թե քվեարկության մասին է, այլ ընտրության մասին։ Եվ եթե մենք այս ընտրությանը տալու ենք իր իսկական, պատմական նշանակությունը, ապա կկարողանանք ավելի լրջորեն մոտենալ իրականությանը և ավելի լրջորեն կատարել մեր աշխատանքը։