Այսօր Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով իրավականորեն ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը։
Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը։ Շատ չանցած՝ հիմնվեցին Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները։
1992 թվականի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում։