«Լեգիտիմություն» հասկացությունը քաղաքական բառապաշարի մեջ մտել է ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ որպես «արտաքին լեգիտիմություն»։ Այդ ժամանակ ֆրանսիական հեղափոխությունը համարվում էր եվրոպական մյուս երկրների ժողովուրդների համար օրինակ, որը սպառնում էր միապետական կարգերին։ Հետևաբար, եվրոպական իշխանությունները Ֆրանսիային թշնամական էին տրամադրված և հայտարարում էին, որ այն չունի «արտաքին լեգիտիմություն»։

Այս փոխաբերությունը, որը սկզբնապես վերաբերում էր միջազգային հարաբերություններին, այսօր կարելի է կիրառել նաև ներքին քաղաքականությանը։ 2018 թվականի դավադրության հետևանքով Հայաստանի իշխանությունը, հատկապես նախկին խորհրդային տարածքի երկրներում, զրկվեց արտաքին լեգիտիմությունից։ Այս երևույթը նկատելի էր Թուրքիայում, Բելառուսում, Ռուսաստանում, ինչպես նաև Վրաստանում։

Այսպիսով, 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր հանդեպ եղած վերաբերմունքը, որը հաճախ բացատրվում էր տարածաշրջանային դինամիկայի հաշվին, իրականում արտացոլում էր մեր երկրի կորցրած «արտաքին լեգիտիմության» հետևանքը։

Այսօրվա Հայաստանի գործող վարչախումբը, կորցնելով ներքին լեգիտիմությունը, փորձում է ստանալ մասնակի «արտաքին լեգիտիմություն»։ Սակայն այս փորձերը, բնականաբար, պահանջում են զիջումներ մեր ազգային շահերի հաշվին։

Այս «մասնակի» լեգիտիմությունը ստանալու համար Հայաստանը պետք է ծառայի որպես գործիք՝ օգնելով Ադրբեջանին և Թուրքիային լուծել իրենց խնդիրները, ինչպես նաև ապահովելու այդ իշխանության վերարտադրումը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների համար Հայաստանը շարունակում է պահպանել իր ցածր «արտաքին լեգիտիմությունը»։ Ինչ վերաբերում է աշխարհի մյուս երկրներին, դրանց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ հիմնականում սպառողական է։

Այս ամենի ֆոնին, մեր գերագույն մարտահրավերը ներքին և արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է։

Վերջին տարիներին կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել ավելի քան 200 ընկերության, ինչը հակասում է ազգային շահերին և խորհրդարանի կողմից ընդունված որոշումներին։ Իրավիճակը նման է այն բանին, երբ ձյուն մաքրելու փոխարեն ավազ են շաղ տալիս, ինչի արդյունքում խնդիրը ոչ թե լուծվում է, այլ ավելի է սրվում։

Այս ամենը վկայում է այն մասին, որ ներկայիս իշխանությունները, ի տարբերություն իրենց նախորդների, ոչ միայն չեն կարողանում վերականգնել կորցրած լեգիտիմությունը, այլ նաև ակտիվորեն քայքայում են այն՝ իրենց գործողությունների հետևանքով։