Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 787-ի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածների հետևանքով։ Այս տեղեկությունը հայտնում է Կարմիր մահիկի ընկերությունը։
Ըստ կազմակերպության տեղեկությունների՝ «օպերատիվ խմբերի հաշվետվությունների համաձայն՝ այս պահին, ցավոք, մեր 787 հայրենակիցներն են զոհվել այդ հարձակումների հետևանքով»։ Նշվում է, որ որոնողական աշխատանքները, փլվածքների մաքրումը, վիրավորների տեղափոխումը և բժշկական օգնության տրամադրումը շարունակվում են։
Զոհերի թվում առնվազն 31-ը իրանցի զինծառայող է։ Չի հստակեցվում, թե արդյոք նրանք մտնում են ընդհանուր զոհերի թվի մեջ։
Հարվածների հետևանքով զոհվել է 13 զինվորական՝ Իրանի հարավ-արևելյան Քերման քաղաքում գտնվող ավիաբազայի վրա հարվածի հետևանքով։ Իսրայելի հարձակումների զոհ է դարձել նաև առնվազն 18 զինծառայող՝ Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում։
Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում արձանագրվել է շուրջ 1039 հարված 153 շրջանում, որոնց հետևանքով վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ։
Հիշեցնենք, որ 86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեիին սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած հարձակման առաջին օրը։
Ադրբեջանը նաև 12 ժամով փակել է Իրանի հետ օդային սահմանը։ Իրանի կողմից հաղորդվում է, որ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կարող է խոցվել հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։