Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղափոխվում են Օման՝ Թեհրանի պահանջների արդյունքում

Ինչպես նախորդ օրերին հայտարարվել էր, Իրանի շուրջ ամերիկյան ճնշումների պատասխանը Ռուսաստանի և Չինաստանի կողմից ցուցադրվեց ռազմական ուժերի տեղաշարժով դեպի Հորմուզի նեղուց։ Սակայն այդ քայլի հիմնական նպատակը, ինչպես պարզվում է, ոչ թե ուղիղ բախման սպառնալիք էր, այլ Իրանի հետ բանակցությունների սեղանին նստելու համար ԱՄՆ-ին համոզելն էր։

Այս ջանքերը հաջողությամբ պտղաբերեցին, և ԱՄՆ-ը համաձայնեց բանակցություններ վարել իրանական կողմի հետ։ Բանակցությունների վայրի ընտրությունը, սակայն, դարձավ դիվանագիտական խաղի ամենահետաքրքիր փուլը։

Ինչպես հայտնի դարձավ, Իրանի ԱԳ նախարարի այցի ընթացքում Անկարա, որտեղ նա հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կայացավ որոշում բանակցությունները տեղափոխել Թուրքիայից։ Այս որոշումը կայացավ այն պահին, երբ Էրդողանը հրապարակավ կոչ էր անում այդ բանակցությունների անցկացմանը։

Այնուամենայնիվ, Իրանի կողմից բանակցությունների վայրի որպես Օման առաջարկելուց հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի համաձայնությունը բանակցել իրանցիների հետ, ոչ միայն հիասթափեցրել է Իսրայելին, այլև նյարդայնացրել տարածաշրջանի մի շարք արաբական երկրների։

Ամերիկյան դիտորդների կարծիքով, թեև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում են, որ դեմ են Իրանի դեմ հարձակումների, մասնավոր զրույցներում նրանք հակառակ տեսակետ են արտահայտում։ Թեև սաուդցիները հերքում են այդ վարկածը, այնուամենայնիվ, այն իր հետքը թողնում է իրենց վրա։

Ավելի մանրամասն, Իսրայելի կողմից ԱՄՆ-ի բանագնացին ներկայացված պահանջները, որոնք պետք է դրվեին Իրանի առջև, ներառում էին բարձր հարստացված ուրանի պաշարների փոխանցումը մեկ այլ երկրի, միջուկային հետագա հարստացումից հրաժարվելը, բալիստիկ հրթիռների արտադրության փուլային դադարեցումը և Իրանի կողմից իր դաշնակից ուժերի ֆինանսավորման և մատակարարումների դադարեցումը։

Այս պահանջները, թեև ոչ թե հրեաների նման բացահայտ ձևով, բայց նույնպես ընդունված էին արաբական երկրների կողմից, ինչպես նաև Թուրքիայի կողմից, որը չի ցանկանում, որ Իրանը շարունակի աջակցել իր պրոքսի ուժերին տարածաշրջանում։

Ինչպես հայտնի դարձավ, Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը, որ Իրանը կարող է համաձայնվել իր հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելուն։

Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանը պնդել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն ավելի չեզոք երկրում։ Եվ այս պահանջը, ի վերջո, բավարարեցրեց ԱՄՆ-ին։

ԱՄՆ նախագահի վարչակազմը հաստատել է, որ բանակցություններ կվարի Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում, իսկ խորհրդակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին։

Իրանը նաև պահանջել է, որ բանակցությունները լինեն ուղիղ բնույթի և դրանցում չմասնակցեն Ծոցի արաբական երկրների ներկայացուցիչները։ Այս պահանջի շուրջ դեռևս համաձայնություն չի արձանագրվել, սակայն Իրանը համաձայնվել է միայն Պակիստանի ներկայության հետ, որը, ըստ Թեհրանի, անկեղծ ցանկանում է խուսափել Իրանի վրա հարձակումից։

Այսպիսով, դիվանագիտական ռալիի այս փուլում Իրանին հաջողվել է թելադրել իր պայմանները՝ ոչ միայն բանակցությունների վայրի, այլև դրանց ձևաչափի վերաբերյալ։ Մնում է հասկանալ, թե ինչ արդյունք կունենան այս բանակցությունները և՝ հնարավոր կլինի՞ խուսափել մեծ բախումից, թե՝ ոչ։