Իրանի իշխանությունները հաստատել են, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։
Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ են հայտարարել և 7-օրյա հանրային արձակուրդ։
Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարվածի թիրախը եղել է Մինաբ շրջանի տարրական դպրոցը։ Թեհրանում պայթյուններ են արձանագրվել։