Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնը կզբաղեցնի նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին

Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհրդի որոշման համաձայն՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի, այաթոլլահ Ալի Խամենեիին փոխարինելու է նրա որդին՝ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։

Ըստ Փորձագետների խորհրդի՝ այաթոլլահ Հաջ Սայյեդ Մոջթաբա Խամենեին ներկայացվել է որպես երրորդ առաջնորդ՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ։

86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեինն սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված զինված հարձակման առաջին օրը։ Նրա հետ միասին սպանվել էին նաև դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլահի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն։

Հարձակման հետևանքով Իրանի տարածքում արձանագրվել է շուրջ 1039 հարված 153 շրջանում, որի արդյունքում վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ։ Ադրբեջանը նույնպես 12 ժամով փակել էր Իրանի հետ իր օդային սահմանը։ Իրավիճակը բնութագրվում է նաև Հորմուզի նեղուցի վրա լիովին վերահսկողության հաստատմամբ, որտեղ ցանկացած նավ, որը կփորձի անցնել, կարող է խոցվել հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։